Զանգվածային սպանություն՝ ԱՄՆ-ի Սան Բերնարդինո քաղաքում
Աշխարհ
Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած սպանդը ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում 355-րդ զանգվածային սպանությունն է: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Guns Are Cool subreddit ծառայության տվյալներին:
Միջադեպի հետևանքով տուժել է ավելի քան չորս մարդ, այդ թվում՝ հանցագործը:
Նշենք, որ Սան Բերնարդինոյում տեղի ունեցած միջադեպը թվով երկրորդն է մեկ օրվա ընթացքում: Վաղ առավոտյան մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում:
Հիշեցնենք՝ 14 մարդ զոհվել է, նույնքանը՝ վիրավորվել հրաձգության հետևանքով, որը ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սան-Բերնարդինո քաղաքում կազմակերպել են երեք անհայտ անձինք: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ կոչ է արել փոփոխություններ մտցնել զենքի շրջանառութան մասին օրենքում՝ հետագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից