Պարզվել է Կալիֆորնիայում հրաձգություն իրականացրածներից երկուսի ինքնությունը
Աշխարհ
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի Սան Բերնարդինո շրջանում գտնվող սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենտրոնում հրաձգություն իրականացրածներից երկուսի ինքնությունը պարզվել է, տեղեկացնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկը Ռիզուան Ֆարուքն է, երկրորդը՝ Թաշֆեն Մալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ Ֆարուքը ծնվել է ԱՄՆ-ում: Նա աշխատել է նույն թաղամասում: Նշվում է, որ նա եղել է առողջապահության վարչության աշխատակազմի երեկույթին, այնուհետև հեռացել այնտեղից: Ավելի ուշ տղամարդը վերադարձել է և կրակ բացել:
Վերջին տվյալներով, միջադեպի հետևանքով մահացել է 14, վիրավորվել՝ 17 մարդ: Հարձակման պատճառները դեռ պարզ չեն: Իշխանությունները որևէ տեղեկություն չունեն, որ հանցագործներն առնչություն ունեն ահաբեկչական խմբավորումների հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից