Պիկեն բաց չի թողել «Ռեալին» ծաղրելու հնարավորությունը (լուսանկար)
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն կրկին չի կարողացել անտարբեր մնալ Մադրիդի «Ռեալի» անհաջողության նկատմամբ:
Ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում ուրախության արցունքներով սմայլիկներ է հրապարակել: Գրառումը 15 րոպեում ստացել է 26 000 պատասխան:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմին սպառնում է Իսպանիայի գավաթի խաղարկությունից հեռացում՝ Դենիս Չերիշևի մասնակցության համար:
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալի» կազմում դեղին քարտերի քանակի պատճառով որակազրկվել էր:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու