Մխիթարյանն ու «Բորուսիան» բանակցություններ կսկսեն. Մինո Ռայոլա
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իրենք եկող տարվա սկզբին պատրաստվում են պայմանագրի վերաբերյալ նոր բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
«Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Հաջորդ ամիս մենք «Բորուսիայի» ղեկավարության հետ բանակցություններ կսկսենք, տեսնենք՝ ինչ կստացվի դրանից: Մխիթարյանն այն ֆուտբոլստը չէ, ով ակումբ է փնտրում հանուն փողի կամ երկրի: Իր որոշումները կայացնում է՝ ելնելով այն բանից, թե որտեղ նա լավագույնս կկարողանա զարգացնել իր տաղանդը»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է իտալական Radio Sportiva պարբերականը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու