Կրեմլը ողջունում է Բրիտանիայի հարվածները ԻՊ-ին և կոալիցիայի ստեղծման կոչ անում
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի հարվածներն «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք նախկինի պես ողջունում ենք ցանկացած գործողություն, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, որևէ գործողություն՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ պայքարին: Իհարկե, մենք գտնում ենք, որ այդ գործողությունների համակարգման և բոլորի միասնական կոալիցիայում հանդես գալը կնպաստի արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Պեսկովը:
Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը «բացում է դռները միասնական կոալիցիայի ստեղծման համար» և վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը, որ միայն Ռուսաստանի զինվորականներն են օրինական ճանապարհով գործում երկրում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան առաջին օդային հարվածներն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից