Բելգրադում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհուրդը
Աշխարհ
Բելգրադում մեկնարկել է ԵԱՀԿ նախարարների խորհուրդը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ Բելգրադ են ժամանել ԵԱՀԿ բազմաթիվ երկրների ԱԳ նախարարներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երկու օր շարունակ ԵԱՀԿ 57 երկրի ԱԳ նախարար քննարկելու Սիրիական հակամարտությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ռուսական ինքնաթիռի խոցումը: Որպես հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող կառույց' նախարարների խորհուրդը կանդրադառնա նաև ընթացիկ հակամարտություններին, այդ թվում ԼՂ հակամարտությանը, Ուկրաինական ճգնաժամին:
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը ողջունում է հյուրերին, դիմավորում նրանց ու ճանապարհում դեպի նիստերի դահլիճ:
Մինչ այդ, անվտանգության հատուկ մակարդակի էր բերված Նիկոլա Տեսլայի անվան միջազգային օդանավակայանը, որտեղ հսկում են զինված ոստիկաններ և զինվորներ: Սերբիայի մայրաքաղաքը ողողվել է ԵԱՀԿ անդամ 57 երկրի դրոշներով: Բելգրադում ԵԱՀԿ նախարարների խորհուրդը կշարունակվի նաև դեկտեմբերի 4-ին: Սա ԵԱՀԿ ամենակարևոր միջոցառումն է, որի ընթացքում անդամ երկրների ԱԳ նախարարներն ամփոփում են տարին: Հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան:
Հասմիկ Հարությունյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից