Բելգրադում Լավրովը կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ
Աշխարհ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ՝ Բելգրադում դեկտեմբերի 3-4-ին կայանալիք ԵԱՀԿ նախարարների մակարդակով նիստի շրջանակներում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Թուրքական կողմը խնդրում է անմիջական հանդիպում ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում: Մենք չենք հրաժարվի այդ շփումից»,- հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ, ռուսական կողմը չի բացառել նման հանդիպում: Լավրովը հայտարարել է, որ ցանկանում է ինչ-որ նոր բան լսել իր թուրք գործընկերոջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան