Ադրբեջանում վախենում են Ռուսաստանից թուրքերի հոսքից Բաքու
Ադրբեջան
Ռուսաստանի տարածքում Թուրքիայից աշխատուժի օգտագործման արգելքից հետո Ադրբեջանում գալիք տարվա սկզբից 2-3 անգամ կմեծանա աշխատանքային միգրանտ-թուրքերի թվաքանակը, քանի որ նրանք կսկսեն աշխատանք որոնել հենց Ադրբեջանում' ելնելով նույնական լեզվի և հարևանական կապերի առկայությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նման կանխատեսում է արել միգրացիայի ոլորտում փորձագետ Ազեր Ալլահվերդիևը:
Նրա խոսքով' վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատացումը բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի աշխատաշուկայում, որն առանց այդ էլ գտնվում է ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Ադրբեջանցի փորձագետի կանխատեսմամբ' առաջին հերթին դաժան մրցակցություն է սպասվում ռեստորանային բիզնեսի և շինարարության ոլորտներում աշխատատեղերի համար:
«Թուրքիայից աշխատանքային միգրանտները թվաքանակով միշտ էլ առաջին տեղն են զբաղեցրել Ադրբեջանում: Այժմ նրանց թիվը կարող է ավելի մեծանալ», -ասել է նա:
Փորձագետի կարծիքով' ամենայն հավանականությամբ, դա կմեծացնի տեղական բնակչության մեջ գործազրկությունը, ինչը մեծ վնաս կպատճառի:
«Բացի այդ, ակնհայտ է, որ աշխատուժի հոսքը կարող է անօրինական աշխատանքային միգրացիա առաջացնել, քանի Ադրբեջանի տնտեսությունը, ինչպես սահմանվել էր 2015 թվականի համար, չի կարող 12 հազարից ավելի արտասահմանյան աշխատանքային միգրանտներ ընդունել: Իսկ անօրինական միգրացիան հղի է անցանկալի հետևանքներով: Դա և՛ աշխատանքի շահագործումն է, և՛ միգրացիոն օրենսդրության խախտումները, և՛ անգամ երկրում քրեածին իրավիճակի դեպի վատը փոփոխությունը»,- նշել է փորձագետը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից