Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում լցնում իր գրպանները. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլորն էլ գիտեն, թե ով է Թուրքիայում լցնում իր գրպանները:
«Մենք գիտենք, թե ով է Թուրքիայում լցնում իր գրպանները՝ Սիրիայում գողացված նավթի վաճառքից: Մենք հիշում ենք նաև այն, որ հենց Թուրքիայում էին թաքնվում գրոհայինները, որոնք կռվել են Հյուսիսային Կովկասում 1990-ականներին և 2000-ականներին: Թուրք ժողովուրդը բարի, աշխատասեր և տաղանդավոր է: Թուրքիայում մենք ունենք բազմաթիվ հուսալի ընկերներ: Մենք տարբերություն չենք դնում նրանց և երկրի իշխանությունների միջև: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են նրանք դա արել: Ցանկացած հարց կարող էր լուծվել բոլորովին այլ կերպ: Մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ առավել զգայուն հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից