Եվրոպայի Մ19 առաջնություն. Հայաստանի հավաքականի մրցակիցները
Սպորտ
Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Վրաստանում:
Ընդհանուր առմամբ 52 թիմ բաժանվեց 13 խմբի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգա 2-ական թիմ, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Վրաստանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու