Եվրոպայի Մ17 առաջնություն. Հայաստանի հավաքականի մրցակիցները
Սպորտ
Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լեհաստանի, Իսրայելի և Իսլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Խորվաթիայում՝ 2017 թ. մայիսին:
Ընդհանուր առմամբ, 52 թիմ բաժանվեց 13 խմբի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգա 2-ական թիմ, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված այն 5 թիմերը, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Գերմանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2017 թ. գարնանը: Մասնակից 32 թիմից եզրափակիչ մրցաշար դուրս կգա 15 թիմ, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Խորվաթիան: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու