Թուրքական իշխանությունները միայն լոլիկներով ու այլ պատժամիջոցներով չեն ազատվի. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը չի պատրաստվում կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված ելույթում, տեղեկացնում է Газета.Ru-ն:
«Հիմնականում մեր գործողությունները պատասխանատու են լինելու մեր երկրի, մեր ժողովրդի առաջ: Մենք չենք պատրաստվում ու չենք կռվելու զենքով: Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռազմական հանցագործություն գործելով, մեր մարդկանց սպանելով, լոլիկներով և շինարարության կամ այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով են ազատվելու, խորապես սխալվում են»,- նախազգուշացրել է Պուտինը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան