Հերթական ձերբակալությունները՝ ՖԻՖԱ-ի չինովնիկների շրջանում
Սպորտ
Շվեյցարիայի ոստիկանությունը ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հերթական ձերբակալումներն է իրականացրել՝ կապված կոռոպցիայի հետ:
Ցյուրիխում ձերբակալվել է ՖԻՖԱ-ի երկու ներկայացուցիչ, ովքեր կասկածվում են Հարավային Ամերիկայում, ինչպես նաև աշխարհի առաջնության որակավորման փուլում մարքեթինգային իրավունքների վաճառքի ժամանակ կաշառք վերցնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Չինովնիկների անունները դեռևս չեն հրապարակվում:
The New York Times-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան ձերբակալվել են Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Խուան Անխել Նապուտը և Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONCACAF) նախագահ Ալֆրեդե Հեվիտը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու