Սև ծով է մտնում Ross ամերիկյան Էսկադրային ականակիրը
Աշխարհ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրը կմտնի Սեւ ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Ross Էսկադրային ականակիրը Սեւ ծովի ջրատարածք կմտնի դեկտեմբերի 3-ին՝ ապահովելու տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-նշվում Է հայտարարության մեջ: Դրանում նաեւ ասվում Է, որ Սեւ ծովում նավի ներկայությունը թույլ կտա բարձրացնել «մարտունակությունն ու փոխգործակցությունը մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»:
Ross-ը Arleigh Burke տիպի մարտանավ Է, այն հանդերձված Է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով, ականակրի հարվածային հիմնական սպառազինությունը Tomahawk թեւավոր հրթիռներն են:
Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան՝ ոչ սեւծովյան պետությունների մարտանավերը կարող են Սեւ ծովում գտնվել 21 օրից ոչ ավելի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից