Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Սերժ Սարգսյանը փակում է Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետդարձի ճանապարհը

Վերլուծական

Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան հանդիպել է հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին և իր պատկերացումներն է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների մասին:

Իհարկե, մի փոքր տարօրինակ ու անընդունելի է, որ նախագահի ասուլիս-հարցազրույցը հանրության սեփականությունը դարձավ, ոչ թե երեկ, այլ միայն այսօր՝ ենթադրաբար որոշակի խմբագրումներից ու գրաքննությունից հետո: Այս ամենն որոշակիորեն հիշեցնում է խորհրդային անցյալը, երբ գենսեկերի հարցազրույցները, ելույթները հասարակությանը մատուցվում էին մանրակրկիտ հղկումներից հետո:

Սակայն, այս խնդիրն այսօր ամենագլոբալը չէ, հատկապես, բոլորս գիտակցում ենք, որ մենք բնավ էլ կայացած ժողովրդավարական համակարգում չենք ապրում:

Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի խոսքի բովանդակային մասին, ապա կնկատենք, որ դրանում մեծ տեղ էր հատկացված գործող ու առաջարկվող կառավարման համակարգերի համեմատությանը' առավելությունը տալով, բնականաբար, խորհրդարանականին:

Տեսական հարթություն մտնել չեմ ուզում, սակայն նկատեմ, որ Սարգսյանի բերած փաստարկների մեծ մասը տեղին է: Իհարկե, նույն տրամաբանությամբ' կարելի է բերել հակափաստարկներ, սակայն հիմա էական է արձանագրել, որ այս քարոզարշավի ընթացքում' նախագահը դարձավ իշխանության այն բացառիկ ներկայացուցիչը, ով հնարավորինս համակարգված ներկայացրեց «Այո»-ի հիմնավորումը' կոտրելով «Ոչ»-ի փաստարկները:

Հանրապետության նախագահը հանգամանալից նշեց և բավականին հիմնավոր շեշտադրումներով՝ եթե սոսկ իշխանության վերարտադրություն ուզեր, դա կաներ գործող Սահմանադրության շրջանակներում: Հիմա էլ' Սարգսյանը նշում է, որ նոր կառավարման համակարգում չի պատրաստվում նախագահ, վարչապետ կամ խորհրդարանի ղեկավար լինել, նաև Հայաստանում բացառում է ստվերային կառավարման մոդելը, այսպես կոչված' վրացական տարբերակը, երբ Բիձինա Իվանիշվիլին պետությունը ղեկավարում է' իր բիզնես կենտրոնում նստած՝ պետական կարգավիճակ ունեցող իր դրածոների միջոցով: Փառք աստծո, Սարգսյանը մերժում է այս տարբերակը, մյուս կողմից' իր քաղաքական ծրագրերը, իր անձնական հեռանկարի մանրամասները խոստանում է բացահայտել 2017-ի խորհրդարնական ընտրություններից հետո. «Մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն և իմ պրոբլեմների մի մասը նաև դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր Նախագահ, Վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաև Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու»:

Իհարկե, այս նախադասությամբ որևէ մեկը չի կարող մեղադրել Սարգսյանին, որ նա դրժում է իր խոսքն ու ապագայում հավակնում է պետական կարևոր դերակատարության: Մյուս կողմից' նախագահը մի քանի անգամ ասում է՝ «...ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու»: Իսկ այս նախադասությունը գոնե տեսական հնարավորություններ է թողնում, որ մինչև 2017թ-ը կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք գուցե ստիպեն, որպեսզի Սարգսյանը վերանայի իր մոտեցումը, ասենք' համաձայնի զբաղեցնել վարչապետի կամ խորհրդարանի խոսնակի պաշտոնները:

Հանրապետության նախագահի երեկվա հարցազրույցի ստվերային քննադատության հիմնական թիրախներն առաջին ու երկրորդ նախագահներն էին: Սերժ Սարգսյանը պատահական չհիշեց նաև «Մեղրիի փոխանակման» չարաբաստիկ տարբերակի ու Հոկտեմբերի 27-ի մասին' շատ հստակ մեսսիջ հասցեագրելով Ռոբերտ Քոչարյանին, որ կարող են փակագծեր բացվել:

«... Իրենք ի վիճակի չեն ձևավորել քաղաքական ուժ և այդ քաղաքական ուժով ստանալ քվեների մեծ քանակ, խորհրդարանում ունենալ մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Բայց քանի որ այդ մարդիկ համարում են, և շատ դեպքերում դա իրականություն է, որ իրենք խարիզմատիկ մարդիկ են, որպես անհատականություն, իրենց հաջողության հասնելու ճանապարհն իրենք տեսնում են նախագահական ընտրությունների միջոցով: Սա մի խումբ մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են և իրենց դեմ լինելը արտահայտել են մինչև նույնիսկ բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխությունների հրապարակումը: Այսինքն' իրենց համար միևնույն է, թե ինչ է այնտեղ գրված, միայն թե՝ խորհրդարանական համակարգ չլինի»: Սարգսյանի այս խոսքերը միանշանակ հասցեագրված են Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

Ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ի «Այո»-ն, առաջին հերթին, փակելու է այս մարդկանց իշխանություն վերադառնալու ճանապարհը: Ըստ այդմ' դեկտեմբերի 6-ին, ի թիվս այլ մեծ ու փոքր խնդիրների, Սերժ Սարգսյանը լուծում է մարտավարական կարևոր խնդիր՝ չեզոքացնելով իր հիմնական քաղաքական ախոյաններին:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված