Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայի կրակոցները կարող են ահաբեկչության հետ կապ ունենալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությունը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը: «Հավանականություն կա, որ այդ պատահարը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Մենք դեռ չգիտենք»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ այդ գործի հետաքննությամբ զբաղվելու է Դաշնային հետախուզությունների բյուրոն՝ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: «Մենք մինչ այս պահը չգիտենք այս սարսափելի պատահարի պատճառները»,- ասել է Օբաման:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից