Ինչպես են ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել զինված խմբին, երբ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հանցավոր խումբ ստեղծելու և ծանր հանցագործություններ ծրագրելու մեջ մեղադրվող անձանց՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալելու պատմությունը մինչ օրս բազմաթիվ չպարզաբանված հարցեր ունի: Այդպես էլ չի պարզաբանվում, թե այդ ինչպես է ստացվել, որ մեծ քանակությամբ զենքերի և պայթուցիկների պայմաններում ձերբակալության ժամանակ ոչ մի կրակոց և դիմադրություն չի եղել:
«Ժողովուրդ»-ը կալանավորվածների փաստաբաններից տեղեկություններ ստացավ այն մասին, որ իրավապահները մինչև բնակարան մուտք գործելը կասկածյալների նկատմամբ հատուկ միջոց հանդիսացող ձայնալուսային նռնակներ են օգտագործել: Այդ հատուկ միջոցը նախատեսված է փակ տարածքներում զինված հանցագործներին վնասազերծելու համար:
Նռնակի պայթյունից հետո մարդն առնվազն տասը րոպե իրականության զգացողությունը կորցնում է և չի գիտակցում, թե շուրջ բոլորն ինչ է կատարվում: Եթե վերը բերվածին ավելացնենք, որ գրոհը վաղ առավոտյան էր իրականացվել, հասկանալի կդառնա, որ խմբի անդամներն արձագանքելու շանս անգամ չեն ունեցել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից