1300 կրակոց՝ մեկ շաբաթում
Իրավունք
ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հաղորդում են, որ համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2600-ից ավելի կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ապրիլի 23-ին և 24-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 220 անգամ՝ արձակելով մոտ 1300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում