Մահացել է Stone Temple Pilots-ի նախկին մեներգիչ Սքոթ Վեյլենդը
Գիտություն և Մշակույթ
48 տարեկան հասակում մահացել է Stone Temple Pilots ամերիկյան ռոք-խմբի նախկին մեներգիչ Սքոթ Վեյլենդը:
Նրա մենեջեր Թոմ Վիտորինոյի խոսքով՝ նա լույս դեկտեմբերի 3-ի գիշերը մահացել է քնի մեջ: Երաժիշտը գտնվում էր Մինեսոտայի նահանգի Բլումինգթոն քաղաքում, որտեղ պետք է ելույթ ունենար իր The Wildabouts խմբի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հայտնի է, որ Վեյլենդը թմրանյութերի հետ կապված հին խնդիրներ է ունեցել:
Նա ստեղծել է Stone Temple Pilot-ը, որն այնուհետև «Գրեմմի» պարգև է շահել, ինչպես նաև մասնակցել է Velvet Revolver խմբին:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Վեյլենդի մարմինը հայտնաբերվել է խմբին փոխադրող ավտոբուսում, մոթելի մոտ, որի հարևանությամբ գտնվում էր համերգային հարթակը: Մահվան պատճառը պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)