Պետերբուրգում կրակոցների հետևանքով երկու ոստիկան է զոհվել
Աշխարհ
Նախնական տվյալներով՝ Պետերբուրգում երկու ոստիկան է զոհվել կրակոցների հետևանքով: Զոհվածներից մեկն այրվել է մեքենայում, տեղեկացնում է «Ֆոնտանկան»:
Ավտոմեքենան ենթադրաբար պատկանում է ճանապարհային ոստիկանության հատուկ նշանակության շարժական ջոկատին: Մի ոստիկան վիրավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխում:
Կրակել են կալաշնիկով ինքնաձիգից: Կրակողները փախել են առանց համարանիշների «Հունդայ Ակցենտ» ավտոմեքենայով:
Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մուրինյան ճանապարհին, Մոսկվայի ժամանակով մոտ 11.00-ին: Ականատեսները տեղեկացրել են, որ կրակոցներ են լսվել, ծուխ է բարձրացել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից