Հայտնի է դարձել ռուսաստանցուն գլխատած ԻՊ-ի դահիճի ինքնությունը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ռուսաստանցուն գլխատած «Իսլամական պետության» դահիճը ծնունդով Նոյաբրսկից 28–ամյա Անատոլի Զեմլյանկան է, տեղեկացնում է LifeNews-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2013 թ. նա մեկնել է Սիրիա և գտնվում է դաշնային հետախուզման մեջ:
Հիշեցնենք՝ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը մահապատժի ենթարկում ՌԴ քաղաքացի ազգությամբ չեչեն Մագոմեդ Խասիևին, որը մեղադրվում էր լրտեսության համար:
Ավելի վաղ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաստատել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրապարակած տեսանյութի իսկությունը, որում նկարահանվել է «ռուս լրտեսի» սպանությունը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից