Թուրքիան վարակված 20 տոննա մանդարին է ուղարկել Ռուսաստան
Աշխարհ
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Նովոռոսիյսկի նավահանգստում Թուրքիայից ուղարկված ավելի քան 20 տոննա վարակված մանդարին է հայտնաբերել: Մրգերը վարակված են եղել միջերկրածովյան պտղային ճանճով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայից բերված ավելի քան 20 տոննա մանդարինի զննության ընթացքում հայտնաբերվել է միջերկրածովյան պտղային ճանճի վարակ, ինչը Ռուսաստանի Դաշնության համար կարանտինային է համարվում»,-հայտնել են գերատեսչությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանը սահմանին Թուրքիայից ներկրված ավելի քան 1300 տոննա մթերքի մուտք է կասեցրել, որոնցում վնասատուներ են եղել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից