Արցախում կրթության բնագավառի ընդհանուր ծախսերը գալիք տարի կկազմեն 13 մլրդ 940 մլն 247 հազար դրամ
Արցախ
ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի նախագծով' կրթության բնագավառի ընդհանուր ծախսը նախատեսվում է 13 մլրդ 940մլն 247 հազար դրամ, իսկ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի համար նախատեսված հատկացումները կկազմեն 1 մլրդ 973 մլն 537 հազ դրամ: Այս մասին նշվել է ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների դեկտեմբերի 4-ի համատեղ նիստում:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտների ֆինանսավորման մասին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Բյուջեի նախագիծը ներկայացնող ոլորտների պատասխանատուները և ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ Գ. Մարտիրոսյանը պատասխանել ու լրացուցիչ պարզաբանումներ են տվել պատգամավորների առաջադրած հարցերին:
Համատեղ նիստին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Վահրամ Բալայանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան