Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գյումրիի քաղաքապետին

Հասարակություն

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գյումրիի քաղաքապետին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ Հանրապետության Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Գյումրիի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին Դուք շատ լավ գիտեք: Մեր տնտեսության, ընդհանրապես, մեր երկրի համար ամենածանր պահին քաղաքում բնակարանային շինարարության բազմամիլիարդանոց ծրագիր սկսեցինք իրականացնել, որի արդյունքում հազարավոր մարդիկ ապահովվեցին բնակարաններով: Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են: Բայց ես այսօր Ձեզ չեմ հրավիրել նրա համար, որպեսզի արվածը մեկ անգամ ևս հեռուստատեսությամբ հայտարարենք: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր Շիրակի մարզպետը: Մենք խոսեցինք այդ թվում նաև Գյումրիի բազմաթիվ խնդիրների մասին և արդեն սկսել ենք դրանց լուծումներ տալ, որովհետև նոր հնարավորություններ են բացվել: Ես Ձեզ հրավիրել եմ, որպեսզի այսօր լուծում տանք մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդրի: Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես, ինչու՞ Գյումրին վերջնական բարեկարգ տեսք չի ստանում, չնայած վերջին տարիներին, այդ թվում նաև Ձեր քաղաքապետ ընտրվելուց հետո, մենք մեր Հանրապետության չափանիշներին համապատասխան, մեծ գումարներ ենք տրամադրել Գյումրիի ենթակառուցվածքների զարգացմանը: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Շատ կարճ ժամանակ հետո պետք է ձևավորել ծրագրի իրականացման գրասենյակ, և այդ աշխատանքներն ավարտել: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,-խորհրդակցության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին Գյումրիին՝ հետևողականորեն ցուցաբերվող աջակցության համար, նշելով, որ, իրոք, այսօր Գյումրիի համար առաջնահերթ խնդիր է փողոցաշինությունը, արտաքին լուսավորությունը: Այդ խնդիրները, ըստ նրա, տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է տեղական բյուջեին զուգահեռ նաև հրատապ ծրագրերից քաղաքին միջոցների հատկացումը, ինչպես դա արվում է այլ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Քաղաքապետ Բալասանյանը վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:

«Պարոն Նախագահ կրկնակի շնորհակալ եմ, որովհետև Ձեր հանձնարարությամբ կառավարությունը 300 միլիոն դրամի սուբսիդիա ձևակերպեց, և դա օգնեց փողոցաշինությանը՝ 12 կապիտալ փողոցներ կառուցվեցին, վերակառուցվեցին: Մենք ևս մեկ լավ ճանապարհ գտանք, որով կարող ենք քարային փողոցներ կառուցել, սալապատել, և դա նույնպես շատ կարևոր ծրագիր էր, որը երկրորդական փողոցների հարցը պետք է լուծի: Դարձյալ Ձեր աջակցությամբ էր, որ մենք կարողացանք այդ 300 միլիոնն ուղղել փողոցաշինությանը: Բացի դրանից, հիմա աշխատատեղերի հետ կապված էլ Ձեր նախաձեռնությամբ մեր հայրենակիցը՝ բարերար Վարդան Սրմաքեշը լուրջ ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Միայն 600 աշխատատեղ 2016թ. արդեն կունենանք: Կարծում եմ, մեծ հաջողություն կունենանք, երբ ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ լինի: Նոր աշխատատեղ կլինի թեթև արդյունաբերության ոլորտում: Սա նույնպես շատ մեծ հաջողություն է: Այսօր նորից նրանք Եվրոպայից կապվեցին մեզ հետ մի ծրագրի՝ կարտոֆիլի վերամշակման հետ կապված: Սա ուղղակի հրաշք կլինի մեր տարածաշրջանի համար, որովհետև հոլանդական մի ընկերություն հետաքրքրվում է կարտոֆիլի փոշու և նաև ֆրիի կիսաֆաբրիկատի արտադրության հարցով՝ պնդելով, որ ունի շուկա, և մեր տարածաշրջանի կարտոֆիլը իրենք ուսումնասիրել են ու նշում են, որ այն համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Նրանք ցանկանում են լուրջ ներդրում կատարել, որտեղ մասնակցություն կունենա նաև բարերար Վարդան Սրմաքեշը: Մենք հնարավորինս կօժանդակենք ընկերությանը այդ ծրագրի իրականացման գործում»,-ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ գոհունակությամբ խոսելով նաև քաղաքի 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքի մասին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքինՄԱԿ-ը զգուշացնում է հումանիտար ճգնաժամի խորացման մասին մի քանի տարածաշրջաններումԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար
Ամենադիտված