ԱՀԹ «Արարատ» երգչախումբն իր անդրանիկ մենահամերգն ունեցավ (լուսանկարներ)
Այլ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը թևածում էր հոգևոր երաժշտությունը. այստեղ ԱՀԹ «Արարատ» երգչախումբն իր անդրանիկ մենահամերգն ունեցավ: Երկար պատմություն չունենալով հանդերձ (հիմնադրվել է 2014 թվականին) նրանք արդեն պատրաստ էին ներկայանալ քմահաճ հանդիսատեսին և մատուցել բարձրակարգ երաժշտություն:
Ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ խմբերգեր: Հնչեցին Մ. Եկմալյանի, Կոմիտասի, Թ. Ալթունյանի և այլոց ստեղծագործությունները:
Համերգին իր ներկայությունն էր շնորհել նաև ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ում օրհնությամբ էլ հիմնադրվել է երգչախումբը̀ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հենքի վրա:
Երգչախումբը մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի՝ արժանանալով գովեստի ու դրվատանքի խոսքերի, շնորհակալագրերի ու պատվոգրերի:
Երգչախմբի կազմում ընդգրկված են երիտասարդաց միության այն անդամներն, ովքեր ուսանում են երաժշտական ուսումնական հաստատություններում:
Գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Հարությունյանն է:
Ստորև ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում տեղի ունեցած համերգից մի քանի լուսանկար:























































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից