Բելգրադում ավարտվեց ԵԱՀԿ նախարարական խորհրդի 22-րդ նիստը
Աշխարհ
Երևանի ժամանակով գիշերը ժամը 01:00-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի հերթական հավաքը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եզրափակիչ ելույթով հանդես է եկել Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը: Նա շեշտել է, որ երկու օրվա ընթացքում գործադրվել են հսկայական ջանքեր, որպեսզի նախարարական խորհուրդը մի շարք հարցերի առնչությամբ գա համաձայնության: Նրա գնահամամբ՝ Խորհրդի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ, որտեղ քննարկվել են աշխարհաքաղաքական հարցեր և անվտանգության պահպանման խնդիրը: «Նմանատաիպ հանդիպումներից ես կառանձնացնեի ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Շատ կարևոր էր նաև Լավրով-Քերի հանդիպումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումներն ու ընդհանրապես նախարարական խորհրդի աշխատանքը նպաստել են, որպեսզի հակասություններին վերջ դրվեն և ԵԱՀԿ տարածքում ավելի ամրապնդվի վստահությունը»,- ասել է Դաչիչը:
2016 թվականի հունվարի 1-ից ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Գերմանիան:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից