Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով
Գիտություն և Մշակույթ
The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի՝ Rickenbacker ընկերության արտադրության կիթառը Julien’s Auction առևտրի տան աճուրդում վաճառվել է 910 հազար դոլարով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով gazeta.ru-ն, կիթառը Լենոնը նվիրել է խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարին:
Բացի այդ, աճուրդում ներկայացվել է նաև The Beatles-ի անդամ Ռինգո Սթարի հարվածային գործիքը: Associated Press-ի տվյալներով' այն գնել է Indianapolis Colts ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը, 2,2 մլն դոլարով:
Երկօրյա աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը' Բարբարա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)