Թուրքական զորքերը Մոսուլի շրջանում խախտում են միջազգային իրավունքը. Իրաքի նախագահ
Աշխարհ
Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը կոչ է արել դուրս բերել թուրքական զորքերը երկրի տարածքից, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետության» կողմից գրաված Մոսուլ քաղաքի շրջանում թուրքական բանակի գումարտակն է տեղակայված:
Մասումը հայտարարել է, որ Իրաքի տարածք թուրքական զորքերի ներխուժումը «միջազգային նորմերի և իրավունքի խախտում է»: Նրա խոսքով՝ Իրաքի ԱԳՆ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի երկրի անկախությունը պահպանելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան