Արեգ Կյուրեղյանն ազատության մեջ է
Հասարակություն
Արեգ Կյուրեղյանն ազատության մեջ է: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել և ոստիկանները Հայկ Կյուրեղյանի եղբայր Արեգ Կյուրեղյանին բերման են ենթարկել:
Դեպքի մասին Օմբուդսմենի թեժ գծին տեղեկացրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Կենտրոնի բաժին և հանդիպել Արեգ Կյուրեղյանին:
Զրուցել են նաև ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալի հետ,ով տեղեկացրել է, որ անձնական խուզարկության ընթացքում Կյուրեղյանի մոտ հայտնաբերվել է դանակ և ներկա պահին քննություն է իրականացվում:
Այնուհետև Օմբուդսմենի ներկայացուցիչները տեղեկացրել են Կարո Եղնուկյանին, որ իրականացվող գործողությունների համար Կյուրեղյանին փաստաբան անհրաժեշտ կլինի:
Տեղեկացնենք, որ այս պահին Արեգ Կյուրեղյանն արդեն ազատ է արձակվել և դեպքի կապակցությամբ քննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից