«Բորուսիան» հաղթեց. Մխիթարյանը գոլային փոխանցումներ կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Վոլֆսբուգի» հետ:
Ռոյսի և Մխիթարյանի համագործակցության արդյուքում դորտմունդցիները հաշվի մեջ առաջ անցան. 32-րդ րոպեին, հայ կիսապաշտպանի կատարած փոխանցումից հետո, Մարկո Ռոյսը այս մրցաշրջանում հեղինակեց իր 8-րդ գոլը: Խաղավարտին, (90+1) Պիշչեկի կոպիտ խաղի արդյունքում, հյուրերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: Դորտմունդցիներին, այնուամենայնիվ, հաջողվեց հաղթանակի հասնել: Իր հերթական գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը, իսկ գոլը իր հաշվին գրանցեց Կագավան (90+3):
Այս հաղթանակից հետո, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող դորտմունդյան թիմը, միավորների քանակը հասցրեց 35-ի: Առաջատարը Մյունխենի «Բավարիան» է` 40 միավորով:





















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու