«Սա քեզ՝ Սիրիայի համար». Լոնդոնում տղամարդը կտրել է ուղևորներից մեկի կոկորդը (տեսանյութ)
Աշխարհ
Հայտնի են դարձել ԻԼԻՊ-ի վրիժառուի կողմից Լոնդոնի մետրոյում իրականացրած կոտորածի մանրամասները: Ոստիկանության տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ: Ուղևորներից մեկը ստացել է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, հայտնում է РЕН ТВ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի մետրոյում դանակով զինված մի տղամարդ կտրել է ուղևորներից մեկի կոկորդը: Ականատեսների խոսքով՝ հանցագործը բղավում էր՝ «Սա քեզ՝ Սիրիայի համար», «Քո ամբողջ արյունն այստեղ կթափվի»: Տեղի ունեցածը բջջային հեռախոսով նկարահանել էր ականատեսներից մեկը: Հարձակվողն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:
Ինչպես հայտնի է դարձել, ողբերգությունը տեղի է ունեցել Լոնդոնի Լեյթոնսթոուն կայարանում: Հանցագործը, որի ինքնությունը դեռևս չի հաստատվել, վիրավորել է ուղևորին, իսկ հետո սկսել է սպառնալ ուրիշներին, սակայն ձերբակալվել է իրավապահների կողմից:
Մետրոյում տեղի ունեցածն իրավապահներն ահաբեկչական հարձակում են որակել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից