Կանադայում դանակով զինված տղամարդը հարձակվել է մետրոյի ուղևորի վրա
Աշխարհ
Կանադայում դանակով զինված հանցագործը մետրոյում հարձակվել է ուղևորի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Շերբուրն կայարանում:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկության համաձայն՝ տուժածը ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյում: Դանակով զինված մի տղամարդ կտրել է ուղևորներից մեկի կոկորդը: Ողբերգությունը տեղի է ունեցել Լեյթոնսթոուն կայարանում:
Ականատեսների խոսքով՝ հանցագործը բղավում էր՝ «Սա քեզ՝ Սիրիայի համար», «Քո ամբողջ արյունն այստեղ կթափվի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից