Գիտես չէ՞, մեզ ես ընտրելու, մեզ ես ձայն տալու. խախտումներ Արշալույս գյուղում
Հասարակություն
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում այսօր գյուղապետի ընտրություն է: Այստեղ արդեն իսկ խախտումներ են արձանագրվել:
ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողի փոխանցմամբ, գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Զարզանդ Գրիգորյանը և իր եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը կանգնել են գյուղամեջում և ընտրողների նկատմամբ ճնշում են գործադրում. «գիտես չէ՞, մեզ ես ընտրելու, մեզ ես ձայն տալու»:
Ի դեպ, ընտրողներից մի քանիսը հայտարարեցին, որ այս գյուղում ընտրողների ցուցակներում որոշ անճշտություններ կան, իսկ գործող գյուղապետի հովանավորությամբ թույլատրվում է քվեարկությանը մասնակցել անձանց, որոնց անձնագրային հաշվառման հասցեն չի համապատասխանում ընտրողների ցուցակում նշված հասցեին. նրանց էլ ասում են. «հանրաքվեն հեչ, կարևորը քվեարկես Զարզանդ Գրիգորյանի օգտին»,- պատմում էին բնակիչները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից