ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից
Հայաստան
ԱՊՀ դիտորդերը գոհ են քվեարկության ընթացքից: Տասը դիտորդից բաղկացած խումբն այցելել էր Երևանի Ս. Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամաս:
Լրագրողների հետ զրույցում Բելառուսից Միխայել Պետրուշինը նշեց, որ ժամը 11.30-ի դրությամբ արդեն 4 ընտրատեղամասում են եղել: «Եղանակը բարենպաստ է, քաղաքացիների տրամադրություն էլ բարձր: Մենք արձանագրեցին, որ ընտրատեղամասերում քվեարկությունն անցկացվում է օրենքի շրջանակներում: Քաղաքացիները հանգիստ իրենց քաղաքացիական պարտքն են կատարում: Այս ընթացքում ոչ մի խնդիր չենք արձանագրել, ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները բոլոր մեր հարցերին պատասխանում են հստակ, կոնկրետ և տրամադրում տեղեկատվություն: Մենք կարծում ենք, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի»,-ասաց դիտորդը:
Օրվա ընթացքում դիտորդական խումբը նախատեսում է լինել 10-ից ավելի ընտրատեղամասերում:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը