Տարեց տղամարդը փորձել է քվեարկել կնոջ անձնագրով
Հասարակություն
1/04 տեղամաս, Ավան - ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ՝ ժամը 10:12-ին տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով:
Հանձնաժողովի անդամը գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի մեկ այլ անդամ նկատել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին: Նախագահը մարել է քվեաթերթիկը: Ընտրողը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը: Իսկ նրան քվեաթերթիկ տրամադրած հանձնաժողովի անդամն ասել է, որ չի նկատել, քանի որ ուշադրությունը կենտրոնացրել է հասցեի վրա և նկարին չի նայել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից