ՀՀԿ-ական թեկնածուի տպարանում ԱԺ ընտրաթերթիկների տպագրությունը վտանգում է ընտրական գործընթացի նորմալ ընթացքը. «Հայաստանն առանց ընտրակեղծիքների»
Հասարակություն
«Հայաստանն առանց ընտրակեղծիքների» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Ապրիլի 26-ի ուշ երեկոյան սկսվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական քվեաթերթիկների տպագրությունը։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դրանք տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում: Առաջին հայացքից, կարծես թե, ոչ մի արտառոց երեւույթ չկա, սակայն երբ պարզ է դառնում, որ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատերը Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Վրեժ Մարկոսյանն է, պարզ է դառնում, որ ընտրական գործընթացի նորմալ ընթացքը վտանգված է: Կոչ ենք անում տեղական եւ միջազգային դիտորդական կազմակերպություններին ուշադրություն դարձնել այս աղաղակող հանգամանքի վրա: Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս գոյություն ունեն տասնյակ հազարավոր տպարաններ, որտեղ կարելի էր իրականացնել քվեաթերթիկների տպագրությունը:
Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վրեժ Մարկոսյանը պետք է ինքնաբացարկ ներկայացնի: Մյուս կողմից, սպառվել է ինքնաբացարկի համար նախատեսված ժամկետը: Ստեղծվել է փակուղային վիճակ:
Այս պարագայում կոչ ենք անում քվեաթերթիկների տպագրությունը դադարեցնել, արդեն իսկ տպագրվածները՝ ոչնչացնել, եւ քանի դեռ ուշ չէ քվեաթերթիկների տպագրությունն իրականացնել այնպիսի տպարանում, որի սեփականատերն այս ընտրություններում շահագրգիռ կողմ չէ:
Չենք կարող չնշել նաև ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի ակնհայտ անգործությունը՝ նշված հարցը ժամանակին չբարձրացնելու և լուծումներ չտալու պատճառով»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում