Սեյրան Օհանյանը քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի, ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ մասնակցեց Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Նախարարը նշեց, որ քվեարկել է հանուն Հայաստանի ապագայի, ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման, հանուն երկրի զարգացման: «Քվեարկել եմ հանուն բոլոր կարող ուժերի խելացի գաղափարների համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու»,- ասաց նախարար Օհանյանը:
Նախարարը նկատում է, որ անվտանգությունը նաև գործող Սահմանադրությամբ երաշխավորված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ժողովրդի և պետության համար, ինչպես կառավարման ուղղահայացով, այնպես էլ որոշումների ընդունման ընդհանուր ընթացակարգերով: «Այնպես որ կարող ենք հանգիստ լինել. հայկական բանակը կա, իր առջև դրված խնդիրն իրականացնում է և վաղն էլ իրականացնելու է գերազանց»,-նշեց Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից