Ադրբեջանում սգո օր է հայտարարված
Աշխարհ
Ադրբեջանում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Կապից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» նավթային հանքահորի բլոկի թիվ 10 հարթակում դեկտեմբերի 4-ի երեկոյան ծագած հրդեհի ժամանակ զոհված նավթագործների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը :
Դեկտեմբերի 6-ին սուգ հայտարարելու մասին որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանրապետության տարածքում և դիվանագիտական ներկայացուցչություններում ադրբեջանական դրոշը խոնարհվել է:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի Կասպից ծովում գտնվող «Գյունեշլի» հանքահորի թիվ 10 հարթակում ծագած հրդեհի պատճառով տասնյակ նավթագործներ անհետ կորել են, կան զոհեր եւ վիրավորներ: Ադրբեջանական ԱՊԱ-ի տեղեկություններով՝ փրկարարները կարողացել են փրկել 32 մարդու, 1 մարդ զոհվել է, ևս 30-ն անհետ կորել: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 32 նավթագործի մահվան մասին:
«Գյունեշլի» ծանծաղուտ հանքահորից արդյունահանվող նավթը կազմում էր Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը' SOCAR-ին պատկանող «Ազնևթ» ընկերության կողմից արդյունահանվող ամբողջ նավթի 60 տոկոսը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան