Վնասված կնիքով քվեատուփ, դասավորված քվեաթերթիկներ. հանձնաժողովի նախագահը վստահեցնում է. «Դաժե Լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»
Հասարակություն
Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի լրագրողը, Մոնթե Մելքոնյանի անվան հանրակրթական դպրոցում տեղակայված 7/05 ընտրատեղամասում քվեատուփի կնիքը վնասված է, ինչը հնարավորություն է տալիս քվեաթերթիկը հանգիստ անցկացնել քվեատուփ:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սալման Մամյանը, ով ներկայացնում է ՀԱԿ խմբակցությունը, ասաց, թե իրեն երեք կնիք են հատկացրել, որով ինքը վերջում պետք է կնքի պարկերը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահն ասաց. «Ես հին եմ, գիտեմ: Մնացածի սխալը մենք չպետք է կրկնենք: Դաժե Լֆիկն այստեղ լցոնումներ անել չի կարող»:
Նշենք նաև, որ նույն տեղամասում լրագրողը ֆիքսել է քվեատուփում դասավորված թերթիկներ:



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ