Պատմության լավագույն դարպասապահ-ռմբարկուն՝ Ռոժերիո Սենին ավարտեց (տեսանյութ)
Սպորտ
«Սան Պաուլուի» լեգենդար դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին տեղեկացնում է Paraná-Online-ը:
42-ամյա դարպասապահն իր ողջ կարիերան անցկացրել է «Սան Պաուլուում», որտեղ հանդես է եկել 1992 թ-ից: Ակումբի կազմում մասնակցել է 1237 խաղի և 16 անգամ էլ հանդես է եկել Բրազիլիայի հավաքականում:
Սենին Բրազիլիայի եռակի չեմպիոն է, Լիբերտադորեսի գավաթի եռակի հաղթող և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի չեմպիոն (2002թ)
2008թ. ճանաչվել է Բրազիլիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Սենին ՖԻՖԱ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաշատ գոլ հեղինակած դարպասապահը (131):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու