U2 ռոք խումբը երգ է կատարել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին
Աշխարհ
U2 իռլանդական հայտնի ռոք խումբը նոր երգ է գրել ու կատարել նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին, որոնք 130 մարդու կյանք խլեցին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 6-ին ունեցած ելույթի ընթացքում կոմպոզիցիան կատարելուց առաջ խմբի ղեկավար Բոնոն հայտնել է, որ այդ երգը Փարիզի՝ «ազատության քաղաքի» մասին է: Նա նաև նշել է, որ խմբի երաժիշտներն իրենց աջակցությունն են հայտնում Ֆրանսիայում և ամերիկյան Սան Բեռնարդինոյում զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան