Դոմոդեդովոյում արտակարգ վայրէջք է կատարել Air India-ի օդանավը՝ կոմայի մեջ ընկած ուղևորի պատճառով
Աշխարհ
Նյու Յորքից Մումբայի ուղևորվորվող ինքնաթիռն ուղևորներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրի տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայի ժամանակով 9:00-ին Air India ավիաընկերության Boeing-777 օդանավի հրամանատարը հաղորդել է ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին: Որոշվել է հոսպիտալացնել ուղևորին:
Մինչ վայրէջքն ուղևորը կոմայի մեջ է ընկել: Նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Նշվում է, որ ուղեւորը 1981 թվականին ծնված Հնդկաստանի քաղաքացի է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից