Վամպիրությունից բացի, ուրիշ ոչ մի ռեսուրս չունեք ապագայի. Աշոտյանը Փոստանջյանին նմանեցրեց Pussy Riot խմբին (տեսանյութ)
Քաղաքական
Ազգային Ժողովում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի ելույթին.
«Բոլորս հիշում ենք, որ դուք երիտասարդ, խոստումնալից քաղաքական գործիչ, քաղաքական շարժումների թոհուբոհում, թողեցիք, գնացիք ԱՄՆ, լավ արեցիք, որովհետև գնացիք սովորելու: Զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում գնալ դասադուլների:
Փաստորեն, դուք գնաք սովորեք՝ Ձեր լավ կյանքի համար, իսկ Հայաստանում սովորող երիտասարդներին փորձեք օգտագործեք որպես թնդանոթային միս՝ հրապարակ բերելու և Ձեր քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար: Նրանց տանում եք հրապարակ, որ ձեզ ուժ տան, որովհետև վամպիրությունից բացի, այլոց էներգիան խմելուց ու վերցնելուց բացի, ուրիշ ոչ մի ռեսուրս չունեք ապագայի»,- ասաց Աշոտյանը և հավելեց, որ Փոստանջյանը մոտեցել է սկանդալային համբավ ունեցող տխրահռչակ «ֆեմեն» խմբին և Pussi Riot-ին, որ մտնում է վանք և սրբապղծություն է անում. «Մի՛ արեք, լուրջ կին եք, ինտելեկտ ունեք»,- հորդորեց Արմեն Աշոտյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից