Լևանդովսկիի գործակալը և Ֆլորենտինո Պերեսը հանդիպել են
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» չի դադարեցնում «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է As-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն ֆուտբոլիստի գործակալը՝ Ցեզարի Կուխարիսկին, ներկա է եղել Իսպանիայի առաջնության շրջանակներում՝ «Ռեալի» և «Խետաֆեի» հանդիպմանը, որից հետո հանդիպել է մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Մյունխենյան թիմն էլ իր հերթին Լևանդովսկիին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը: Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2019թ:
Մյունխենում Լևանդովսկին ստանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ, իսկ մադրիդցիները գործարքի համար ստիպված կլինեն ավելին առաջարկել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու