ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքել է սիրիական բանակի վրա հարձակումները
Աշխարհ
ԱՄՆ-ի գլխավորած Միջազգային կոալիցիան հերքել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածել են հասցրել Դեյր Զորում նահանգում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը:
«Մենք տեղյակ ենք, որ ԶԼՄ-ներում նմանատիպ հաղորդագրություններ են հայտնվել, սակայն մենք ոչ մի հարված չենք հասցրել Դեյր Զորի այդ հատվածում: Հարվածը հասցվել է այդ տարածքից 55 կիլոմետր հեռավորության վրա», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Դեյր Զոր նահանգում սիրիական բանակի օբյեկտի վրա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի մասին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան