Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Իրինա Ռոդնինա. «Ուղղակի ցնցող էր, Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել ունկնդրին» (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ամբողջ երկու ամիս երաժշտասերին դասական երաժշտության տոնահանդես պարգևած Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը եզրագիծը հատեց դեկտեմբերի 5-ին՝ աննախադեպ մի նախագծով՝ «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով։ Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը։ Նշենք, որ խաչատրյանական փառատոնն անցկացվում էր ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Փառատոնի փակման գալա համերգին առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ջազային գործիքավորմամբ ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում կատարումներով հանդես եկան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Կամո Սեյրանյանը (դուդուկ)։ Համերգը ղեկավարում էին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի ՙՍպարտակ՚ և ՙԳայանե՚ բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության, Խորհրդային Հայաստանի հիմնի և այլ ստեղծագործությունների ջազային մշակումները։

Համերգը նվիրված էր դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանի 70-ամյա հոբելյանին։ Լևոն Մալխասյանը նույնպես հանդես եկավ երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Առնո Բաբաջանյանի «Անուրջներ» ու «Նոկտյուրն» ստեղծագործությունները:

Արմեն Հյուսնունցը նկատում է, որ շատ ջազմեններ են անդրադառնում դասական երաժշտությանը, ինչից դասական երաժշտությունը չի տուժում. «Պարզապես հանճարեղ դասական երաժշտությանը մոտենում ենք ջազի պրիզմայով ու մտածողությամբ։ Այս նախագիծը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, որ Խաչատրյանի երաժշտությունը բացառիկ ազգային է, իսկ ազգային երաժշտության ջազային մեկնաբանությունը միշտ արդարացված է։ Շատ ուրախ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համագործակցությամբ ու արդյունքով։ Շատ կարճ ժամանակում մեծ աշխատանք է արվել»:

Դաշնակահար Վահագն Հայրապետյանը խոստովանում է, որ երբ առաջին անգամ լսեց Խաչատրյան և ջազ համադրության մասին, որոշակի կասկածներ ուներ, սակայն աստիճանաբար սկսեց հավանել գաղափարը։ Վահագն Հայրապետյանը նշում է, որ ինքը հետևում էր Խաչատրյանի անվան փառատոնին. «Մաեստրոն թուղթ ու մատիտով ամբողջ աշխարհին միայնակ ներկայացրել է մեր ազգը, երկիրը, պատմությունը։ Խաչատրյանը համաշխարհային մեծություն է, ու մենք պետք է կարողանանք արժանին մատուցել նրան։ Այս նախագիծն ինձ համար շատ կարևոր է։ Արամ Խաչատրյանը հայկական ջազի կայացմանը նպաստողներից մեկն է եղել։ Երբ Արտեմի Այվազյանը ստեղծում էր առաջին ջազ նվագախումբը, Խաչատրյանն այն մարդն էր, որ գնաց դռնեդուռ՝ Կենտկոմ, մշակույթի նախարարություն, որ այդ ամեն ինչը կայանա, հայկական ջազ նվագախումբն ունենա իր փորձի տեղը, գործիքները։ Արամ Խաչատրյանն ինքը կողմ էր ցանկացած նորարարության, ու ես վստահ եմ, որ այս նախագիծը նա կհավաներ»,- ասաց Վահագն Հայրապետյանը։

Ջազ երաժիշտ, դաշնակահար Լևոն Մալխասյանը նշեց, որ ջազի հսկաներից Մայլս Դեյվիսն իր հուշերում գրել է, որ շատ ջազմեններ դեռ կուսումնասիրեն Խաչատրյանի ակորդները, դրանց ներդաշնակությունը, և խաչատրյանական մեղեդին կդառնա նրանց համար շատ հետաքրքիր մի աշխարհ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի անվան փառատոնը, այն համարեց հաջողված։ «Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ և համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէիք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Նա մեջբերեց մեծանուն կոմպոզիտորի խոսքերից՝ «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգևում»: Սմբատյանի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը և ջազը» նախագիծը պետք է ապրի փառատոնից դուրս և ներկայացվի նաև արտասահմանում։

Համերգի հյուրն էր գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։ Համերգի վերջում ներկայացնելով իր տպավորությունները՝ Ռոդնինան նշեց. «Ուղղակի ցնցող էր։ Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել լսողներին»։

Համերգի տեսագրությունը՝ ստորև.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված