Ընտրակեղծիքներից խուսափելու տարբերակը
Վերլուծական
Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում արած իրենց գրառումներում հենց իրենք են փաստում, որ այն տեղամասերում, որտեղ ընդդիմությունն իր ներկայացուցիչներն է ունեցել և վերահսկել է պրոցեսը, կեղծիքներ չեն եղել և «Ոչ»-ը հաղթել է: Այսինքն, ընդդիմադիրներն իրենք ընդունում են, որ անհրաժեշտ վերահսկողության դեպքում լավ էլ հնարավոր է խուսափել ընտրակեղծիքներից: Միգուցե իրենք չեն գիտակցել, որ արդեն գտել են ելքը, բայց փաստացի դա այդպես է, և արդեն հաջորդ ընտրություններին ընդդիմությունը կարող է պատրաստվել այնպես, որ բոլոր տեղամասերում ունենա ներկայացուցիչներ:
Սխեման շատ պարզ է, մնում է այն կարողանալ իրագործել, կենտրոնանալ այդ ուղղությամբ, այլ ոչ թե ուժերն ու ռեսուրսները վատնել այլ՝ ավելորդ ու անարդյունավետ գործընթացների վրա:
Եթե իհարկե այդքանը գիտակցեն...
Կարեն Վարդանյան


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում