3-5 տարվա ազատազրկում՝ ընտրակաշառք տալու համար
Իրավունք
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստել է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու, մասնավորապես՝ ընտրակաշառքի համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկման թերթիկներ:
Տեղեկացնում ենք, որ դատախազությունը հանրային իրազեկման թերթիկներ կտրամադրի շահագրգիռ բոլոր կողմերին՝ հասարակական կազմակերպություններին, պատգամավորի թեկնածուներին, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին, ովքեր պատրաստակամ են աջակցել ընտրակաշառքի դեմ պայքարին եւ ընտրողների իրավագիտակցությունը բարձրացնելու միտված տեղեկատվական թերթիկների տարածմանը:
Բոլոր շահագրգիռ կողմերը յուրաքանչյուր աշխատանքային օր կարող են այցելել ՀՀ գլխավոր դատախազություն՝ թերթիկների որոշակի խմբաքանակ ստանալու համար:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում