Ղրիմը հրաժարվում է ուկրաինական էլեկտրաէներգիայից
Աշխարհ
Ղրիմը մտադիր չէ նորից համագործակցել Ուկրաինայի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցերում, անգամ հարաբերությունների վերականգնումից հետո: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Մենք արդեն վաղուց հրաժարվել են ամեն ուկրաինականից: Նրանք կես տարի առաջ կասեցրին շինանյութերի մատակարարումը, երեք ամիս առաջ' սննդամթերքինը, իսկ ջուրը' շատ ավելի շուտ: Էլեկտրաէներգիան մեզ Ուկրաինային կապող միակ «թելն» էր: Ահա այսօր մենք ամբողջովին կտրված ենք և մտադիր չենք նորից վերականգնել այդ հարաբերություները»,- նշել է նա:
Նոյեմբերի վերջին կտրվել էին Ուկրաինայի հարավում տեղակայված երկու էլեկտրասյուների լարերը, որի արդյունքում Ղրիմը մնացել էր խավարի մեջ: Հիմա թերաղզու էներգոհամակարգն աշխատում է իզոլացված ռեժիմով: Էլեկտրաէներգիայի խնայողության համար կատարվում են հովհարային անջատումներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից