Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին» Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.Մակունց Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. Ղազինյան Binance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծը UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրել 

Թաթուլ Կրպեյան. հերոսը կունենա հերոսին վայել տուն-թանգարան (լուսանկարներ)

Հայաստան

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունը կրող' Թալինի շրջանի Թաթուլ գյուղի տներից մեկը, ուր ծնվել ու մեծացել է ազատամարտիկը, այժմ պատրաստ է որպես Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան ու սպասում իր բացման պաշտոնական արարողությանը: «Արմենպրես»-ի ստեղծագործական թիմը օրերս այցելել էր գյուղ և հյուրընկալվել Կրպեյանի հարազատների և հանրապետության բարձրագույն իշխանության ջանքերով ստեղծված թանգարանում:

Բացվում են դարպասները և մեր առջև է Գետաշենի ազատագրման համար իր կյանքը տված Թաթուլ Կրպեյանի տունը, ուր ապրել է իր կյանքի 25 տարիները, հասցրել է ամուսնանալ, ունենալ դուստր, բայց հայրենիքի պաշտպանությունը գերադասել ընտանեկան կյանքից:

Սեդան' Թաթուլ Կրպեյանի եղբոր' Մանվելի դուստրը, միակն է հորեղբայրների ու հորաքրոջ երեխաներից, որ չի տեսել Թաթուլ հորեղբորը, բայց պետք էր տեսնել Սեդայի փայլող աչքերը, երբ խոսում էր իր հերոս հորեղբոր մասին: «Երբ լսում եմ հորեղբորս մասին, սկսում եմ հուզվել: Ես շատ հպարտ եմ, որ նրա արյունն եմ կրում երակներումս, նրա ազգանունն եմ կրում: Իմ հայրն էլ է կռվել, հետո վիրավորվել է, Թաթուլ հորեղբայրս չի թողել, որ նա գնա ու ինքն է գնացել մարտի դաշտ: Նրա մասին շատ են պատմել հատկապես մայրս, հայրս ու հորաքույրս: Նրանք են տեղյակ եղել նրա գործողություններից: Երբ Թաթուլ հորեղբայրս զենքեր է բերել, մայրս է թաքցրել, նույնիսկ հայրիկս զարմացել է, որ մայրս գիտի ու իրեն չի ասում»,- պատմում է Սեդա Կրպեյանը:

Սեդային է փոխանցվել նաև սերը պարի հանդեպ, այժմ նա ունի պարի խումբ, որի փոքրաթիվ անդամներին է փոխանցում ազգային պարի ոգին:

Տուն-թանգարանում այցելուները կարող են տեսնել Թաթուլի մահճակալը, սիրելի աթոռը, սենյակի գորգերն ու պահարանը: Առանձնացված ցուցափեղկերում են հերոսի ծոցագրպանում մշտապես տեղ ունեցող ասեղն ու մագնիսը, թղթապանակը, տետրերը: Աչքի է զարնում հայերեն-թուրքերեն բառարանը. Թաթուլ Կրպեյանը ռազմի դաշտում յուրացրել է թշնամու լեզուն: Տետրի մի համեստ թերթի վրա էլ Գետաշենի հարձակման ու պաշտպանության գծագիրն է, Մարաթուկի անդամների հագուստների գծագիրը' արված Թաթուլ Կրպեյանի կողմից, ինչպես նաև դպրոցական տարիներից մնացած ծածկաթերթիկները (շպարգալկաները):

Պատերին էլ փակցված են ինչպես ընտանեկան, այնպես էլ անհատական լուսանկարներ, որոնցից ազդեցիկը հոր և դստեր (Թաթուլ և Ասպրամ Կրպեյանների) առաջին ու միակ լուսանկարն է:

Թանգարանի նյութերը դեռ համալրման են սպասում, ամենից արժեքավորը Թաթուլ Կրպեյանի օրագիրը կարող է լինել:

Թաթուլ Կրպեհանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը:

1987- 1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

Այս տարի հերոսի 50-ամյակի առիթով հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել:

Անի Նազարյան, Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները' Էդուարդ Սեպետչյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Ամենադիտված